News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2014 թվականի չորրորդ եռամսյակում շուկայում ամենատարածվածն iPhone սմարթֆոններն են եղել, ինչն Apple-ին հնարավորություն է ընձեռել վաճառքի ծավալներով գերազանցել Samsung-ին: Այս մասին գրում է TechCrunch-ը՝ վկայակոչելով Gartner-ի հետազոտությունը:

Ամերիկյան ընկերությունը չորրորդ եռամսյակում շուրջ 75 մլն սմարթֆոն է վաճառել, մինչեւ կորեական հսկան՝ 73 մլն: Մեկ տարի առաջ Samsung-ի արդյունքները 83 մլն էին՝ Apple-ի 50 մլն-ի դիմաց:

Ըստ Gazeta-ի, սմարթֆոնների վաճառքի թվով երրորդ ընկերությունը Lenovo-ն է, որն ավելի քան 24 մլն սարք է իրացրել: Այս ցուցանիշում ընդգրկված է նաեւ Motorola-ի վաճառքը, որն ավելի վաղ ձեռք էր բերել չինական ընկերությունը:

21 մլն վաճառքի ցուցանիշով Lenovo-ին հետեւում է Huawei, իսկ հնգյակը եզրափակում է Xiaomi-ն, որն ավելի քան 18 մլն սմարթֆոն է վաճառել: Ընդհանուր առմամբ, չորրորդ եռամսյակում շուրջ 368 մլն սարք է վաճառվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ