News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսին: Օրինագծին կողմ է քվեարկել 92, դեմ՝6, ձեռնպահ՝ 13 պատգամավոր:

Ձեռնպահ քվեարկողների մեջ է ՕԵԿ-ը, որն իր դիրքորոշումը հայտնել էր քվեարկությունից առաջ: Դեմ են եղել ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

Հիշեցնենք, որ օրենքի նոր խմբագրման մեջ մի շարս սկզբունքային փոփոխություններ են կատարվել, որոնք առաջարկում էին ՓՄՁ-ներն ու քաղաքական ուժերը:

Մասնավորապես, հանվել է գործարքների պարտադիր թղթաբանության պահանջը եւ ներդրվել է ընտրանքային համակարգ՝ տարբեր դրույքաչափերով:

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1,5% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս:

Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ