News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ ներգաղթյալների համար շատ բարդ է լինելու մտնել Եվրասիական տնտեսական միության մրցունակ շուկա, եւ դժվար թե այս տեսակետից որեւէ լուրջ փոփոխություններ կատարվեն։ Այս մասին մարտի 4-ին  մամուլի ասուլիսում հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երկրի միգրացիոն վիճակի վրա Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին։

Ժողովրդագրագետի խոսքով՝ դեռեւս չկան իրական գործոններ, որոնց շնորհիվ Հայաստանից արտագաղթող աշխատանքային միգրանտի վիճակը կբարելավվի։ «Ռուսաստանի դեպքում խոսում են ավելի բարվոք պայմանների մասին, սակայն հաշվի առնելով այդ երկրում տնտեսական իրավիճակը՝ կարծում եմ, որ մենք ոչ մի դրական ազդեցություն չեն ք զգա, եթե միայն բացասականը չզգանք»,- ընդգծել է Ռուբեն Եգանյանը։

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ ազգագրագետ Աղասի Թադեւոսյանի խոսքով՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը առաջընթաց քայլ չէր։

«Մենք այսպես թե այնպես կապված էինք Ռուսաստանի հետ։ Այլ բան է, որ հիմա դա ֆորմալ բնույթ է ստանում։ Անկեղծ ասած՝ ես նույնպես լավատեսորեն չեմ տրամադրված. դժվար թե այս տարածաշրջանում տնտեսական վիճակի բարելավում նկատվի»,- եզրափակեց ազգագրագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ