News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի հասարակությանը կառուցողական ընդդիմություն է անհրաժեշտ։ Այդ մասին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Հարցին, թե իշխանության ինչին է պետք ընդդիմությունը, Շարմազանովը հակադարձել է, թե ընդդիմությունն առաջին հերթին անհրաժեշտ է ժողովրդին։

«Կարծիք կա, որ եթե իշխանությունը վատն է, իսկ ընդդիմությունը՝ լավը, ով ընդդիմության կողմից է, ուրեմն ժողովրդի կողմից է։ Մենք պետք է սովորենք տարանջատել, առաջին հերթին՝ պետությունը իշխանությունից, ընդդիմությունը՝ ժողովրդից։ Ինչպես եվրոպական ժողովրդավարությանմբ դասական երկրներից»,- ասել է Շարմազանովը։ Իսկ դրա համար հարկավոր է գաղափարների պայքար, այլ ոչ անձերի հակամարտություն, ասել է նա։

«Դա էլ հենց ինստիտուցիոնալ ընդդիմությունն է, իսկ այդպիսի ուժեր կան թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս։ Ուժեր, որոնց հետ ամեն մի ընտրությունը ցնցման չի վերածվի, իշխանության կորուստը մահվան, իսկ ընդդիմության վերադարձը՝ վրեժի հավասարազոր չի լինի»,- ասել է նա։

«Իշխանությունն ու ընդդիմությունը երկու թեւեր են։ Մեկը լավ չի, ծռվում է ամեն ինչ։ Ուստի մենք շահագրգիռ ենք, որ առողջ լինեն երկու թեւերն էր»,- նկատել է Շարմազանովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ