News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրացական լարիի փոխարժեքի կտրուկ նվազումը անուղղակի կազդի Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա նշեց, որ վրացական լարին ՀՀ դրամից ավելի շատ է արժեզրկվել՝ մոտ 30 տոկոս:  Տնտեսագետի կարծիքով՝ այս հանգամանքը ավելի քիչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ Վրաստանում մեր առեւտրաշրջանառությունը միջնորդավորված է, այսինքն՝ Վրաստանը պարզապես տարանցիկ գոտի է: Լարիի արժեզրկումը կարող է ազդել էներգետիկ համակարգի վրա՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն Վրաստանին էներգիա է վաճառում, իսկ վերջինս դա վերավաճառում է Թուրքիային:

Ազդեցության մյուս ոլորտն, ըստ տնտեսագետի, զբոսաշրջությունն է, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում Նովրուզ է, եւ ուր գնալ հարցի առաջ կանգնած իրանցիները կընտրեն Վրաստանը: Արտակ Մանուկյանը նշեց, որ առանց այդ էլ մեզանում ծառայությունների որակի առումով կորուստ կար, իսկ այժմ վրացական ծառայությունները կդառնան ավելի մրցունակ, զբոսաշրջիկներն էլ ավելի ցածր արտարժույթային գներով հնարավորություն կունենան ավելի մատչելի ծառայություններ ձեռք բերել Վրաստանում: Այսպիսով, վրացական լարիի արժեզրկումը եւս պատճառ կդառնա Հայաստան, թե Վրաստան գնալու խնդրի առաջ կանգնած իրանցիներին ընտրել Վրաստանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ