News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրամիության Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը, որի աշխատանքները տեւելու են եւս երեք օր: Նստաշրջանին մասնակցում են եվրոպական բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր գուցե անմիջականորեն որոշումներ կայացնողներ չեն, սակայն ապահովում են այն քաղաքական ֆոնը, որով Եվրոպան վերաբերվում է Արեւելյան գործընկերության ծրագրի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:

Եվ ահա, այդ քաղաքական գործիչների մեծ մասը շարունակում է խոսել Հայաստանի հետ հարաբերությունների ոչ միայն՝ պահպանման, այլ նաեւ խորացման մասին: Ու ամենակարեւորը՝ այդ հարաբերությունների համատեքստում արդեն ոչ միայն չի շրջանցվում, այլ նաեւ ընդգծվում է Հայաստանին անվտանգության համապատասխան երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը:

Եթե շատ ընդհանրական ձեւակերպենք, ապա Եվրոպան Հայաստանին հերթական անգամ շանս է տալիս՝ անգամ գտնվելով Եվրասիական տնտեսական միությունում, դրանից «հեռանալու» առարկայական քայլեր անել: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանո՞վ Հայաստանի իշխանությունը կկարողանա օգտագործել այդ շանսը, եթե ոչ՝ ԵՏՄ-ից ուղղակի դուրս գալու, ապա Հայաստանի վրա Ռուսաստանի անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու եւ ամեն օր կորսվող ինքնիշխանության գոնե վերջին փշրանքները պահպանելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ