News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ  մեկնած  Թուրքիայի պետնախարար, արտաքին առեւտրի գծով պատասխանատու Զաֆեր Չաղլայանին չի հաջողվել հանդիպել Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Շվարցենեգերը հրաժարվել է հանդիպել թուրք պետնախարարի հետ՝ պատճառաբանելով, թե մի շարք  համաժողովների մասնակցելու համար Վաշինգտոնում է լինելու։

Թուրք պետնախարարի գլխավորությամբ թուրքական պատվիակությունը մասնակցել է Կալիֆոռնիայի գործարարների հետ  հանդիպում-ճաշկերույթին։

Զաֆեր Չաղլայանը ամերիկացի գործարարներին ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները՝ նշելով, որ Թուրքիայի ուղղությունը Արեւմուտքն է, Թուրքիան Իրանի դատապաշտպանը չէ, այլ պարզապես ցանկանում է, որ ատոմային էներգիան խաղաղ նպատակների համար օգտագործվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ