News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի Բլից-հարցազրույց Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում Միջազգային դատարանի՝ Կոսովոյի հարցով երեկ կայացրած որոշումը, ըստ որի` Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը դրական եմ գնահատում, որը պետք է կարեւոր նախադեպային դեր խաղա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցում:

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այն միջազգային պրակտիկայում, մասնավորապես ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում:

2008 թվականին սկսվել է այն ինքնավարությունների ճանաչման գործընթացը, որոնք Խորհրդային Միության եւ Հարավսլավիայի փլուզման ժամանակ հռչակել են իրենց անկախությունը: Կոսովոն ստացավ միջազգային ճանաչում՝ Արեւմուտքի աջակցությամբ, իսկ նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված ինքնավարություններ Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչվեցին Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների կողմից: Այսպիսով, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ մի շարք այլ երկրներ ճանաչումը համարում են հակամարտության գոտիներում կայունության ապահովման արդյունավետ մեխանիզմ:

Նման միջազգային պրակտիկան պետք է տարածել նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հրաժարվեն հնացած մեթոդոլոգիայից, որոնք նրանց կիրառում են ԼՂ խնդրի լուծման հարցում եւ ձեռնամուխ լինեն նոր առաջարկների մշակմանը` հաշվի առնելով միջազգային-իրավական ներկա իրողությունները:

Կա տեսակետ, որ Հաագայի դատարանի որոշումը առավելապես քաղաքական, այլ ոչ իրավական դրդապատճառներ ուներ։ Կարելի՞ է ասել, որ մյուս նմանատիպ հակամարտությունների դեպքում միջազգային  հանրությունը կրկին նման դիրքորոշում կցուցաբերի:

Ավելի շուտ, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը իրավաբանորեն «արդարացրեց» այն երկրներին, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը` քաղաքական դրդապատճառներից ու սեփական շահերից ելնելով: Չի կարելի ասել, որ այլ հակամարտությունների դեպքում անպայման կկիրառվի նույն մոտեցումը: Ակնհայտ է, որ 1975 թվականին ընդունված սկզբունքները վերանայման են ենթարկվում եւ Հայաստանի ու ԼՂՀ-ի դիվանագիտության, ինչպես նաեւ Սփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպությունների խնդիրն է, որպեսզի կարողանան հմտորեն օգտագործել Հաագայի դատարանի որոշումը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ