News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple կազմակերպության ղեկավար Թիմ Քուքը պլանավորում է իր ողջ կարողությունը, բացառությամբ զարմիկի կրթության համար անհրաժեշտ գումարի, ծախսել բարեգործական նպատակներով։ Այս մասին գործարարը հայտարարել է մարտի 26-ին Fortune ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։

Պարբերականի հաղորդմամբ՝ Քուքին պատկանող ակտիվները գնահատվում են 800 մլն դոլար։ Apple-ի ղեկավարը մտադիր է այդ միջոցները օգտագործել ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու, մարդու իրավունքների պաշտպանության եւ ԱՄՆ միգրացիոն համակարգում բարեփոխումներ անցկացնելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Քուքը հայտնել է, որ առանց ավելորդ աղմուկի ինքն արդեն սկսել է բարեգործություն կատարել։ Apple-ի ղեկավարը նշել է, որ մտադիր է վճարել իր զարմիկի ուսման համար, որն այս պահին դեռ 10 տարեկան է։

Նշենք, որ 2012թ. նա Սթենֆորդի համալսարանի հիվանդանոցներին նվիրաբերել էր 50 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ