Գիտնականները ZooKeys ամսագրում հոդված են հրապարակել, որում պատմել են Հինդուստանի արեւմտյան լեռնաշղթայի Սահյարդի լեռներում կենդանաբանների հայտնաբերած ցատկող սարդի նոր տեսակի մասին:
Հետազոտողներն այնտեղ ցատկող ընտանիքի Stenaelurillus սարդի նոր տեսակ են հայտնաբերել: Այս սարդերի առանձնահատկությունն այն է, որ նրանք կարողանում են ցատկ կատարել այնպիսի հեռավորության վրա, որը բավականաչափ գերազանցում է նրանց մարմնի երկարությանը:
Ըստ Gazeta-ի, սարդի նոր տեսակը Stenaelurillus albus անվանումն է ստացել, քանի որ նրանց վերջույթների երկրորդ շարքում ճերմակ բծեր կան: