News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում շուրջ 160 փախստական կա Ուկրաինայի հարավ-արեւելքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Նրանց մեծ մասը, բնականաբար, ազգությամբ հայեր են, բայց կան նաեւ ոչ հայեր, ընդ որում՝ ոչ խառն ամուսնությամբ ամուսիններ:

«Կան ե՛ւ ուկրաինացիներ, ե՛ւ ռուսներ, որոնք նախկինում կապ չեն ունեցել Հայաստանի հետ, բայց որոշել են ապաստան փնտրել հենց այստեղ: Մենք չենք խոչընդոտում: Մեր սահմանափակ հնարավորություններով փորձում ենք բոլորին տեղավորել»,- նշեց Եգանյանը:

Հայերին եւ ոչ հայերին տրամադրվող օգնության հարցում, բնականաբար, տարբերություն չի դրվում: «Մեր տրամադրության տակ գտնվող բնակֆոնդում բոլորին ժամանակավոր ապաստան է տրամադրվում»,- հավելեց Միգրացիոն ծառայության ղեկավարը:

Փախստականների համար դժվարություններ չեն ստեղծվում նաեւ աշխատանքի տեղավորման հարցում: Ուկրաինական անձնագրերով նրանք կարող են առանց դժվարության Հայաստանում աշխատանք գտնել: «Մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս»,- ամփոփեց Եգանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ