News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի հետ:

Պարոն Պետրոսյան, ինչպես եք գնահատում Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակը:

Ներկայումս Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան: Հիմնական պատճառն այն է, որ ռուսական ռուբլին արժեքզրկվել է գրեթե 100 տոկոսով, այսինքն՝ մեկ դորաի գինը 30-ից դարձել է 60 ռուբլի, իսկ ՀՀ-ում դրամի արժեզրկումը 20 տոկոսի չափով է: Մեր պետությունը չի կարող այս մեծ տարբերության պայմաններում ռուսական շուկա ապրանք արտահանել: Այսինքն՝ այն ինքնարժեքով, որ մենք ՀՀ-ում ապրանք ենք արտադրում, այդ ինքնարժեքն արդեն անընդունելի է Ռուսաստանի համար՝ կապված իրենց փոխարժեքի հետ:

Ի՞նչ պետք է անեն հայ արտադրողները, երբ կփոխվի իրավիճակը:

Արտադրողները չեն կարող հենց այս պահին ինչ-որ բան անել: Պետք է նստեն-սպասեն, մինչեւ Ռուսաստանում տնտեսությունը լավանա, ռուբլին ուժեղանա, բայց դա կարող է տեւել 3-5 տարի, իսկ ինձ չի թվում, թե այս ընթացքում ՀՀ-ում որեւէ կազմակերպություն, որի ամբողջ գործունեությունը կապված է ՌԴ-ի հետ, ապրանքի 90 տոկոսն արտահանում է ռուսական շուկա, կարող է երկար դիմանալ: Ինքը չի կարող դիմանալ, կոչնչանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ