News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սրտի կաթվածի պատճառով հանկարծամահությունը շարունակում է մնալ համաշխարհային բժշկության անլուծելի խնդիրներից մեկը: Սրտի կաթվածն առաջանում է սիրտը սնող արյան անոթների խցանման կամ պայթելու հետեւանքով: Հիվանդությունը հիմնականում սպառնում է 35 տարեկանից բարձր անձանց, սակայն վերջին տարիներին  բավական շատ է հանդիպում նաեւ ավելի երիտասարդների շրջանում:

Կաթվածի պատճառները բազմաթիվ են, հետեւավանքներն էլ՝ ճակատագրական: Կաթվածի պատճառ կարող են դառնալ արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը, արյան մակարդման խանգարումները, ալկոհոլի ու ծխախոտի  օգտագործումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, սթրեսը եւ այլն: Սակայն ամենաուժեղ գործոնը, որը կարող է սրտի կաթվածի պատճառ դառնալ՝ արյան բարձր ճնշումն է: Բազմամյա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր յուղայնությամբ սնունդը՝ մասնավորապես կաթնամթերքը, բարենպաստ ազդեցություն են ունենում արյունատար անոթների ու արյան ճնշման կարգավորման վրա:

Բոլորին հայտնի է, որ կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, կալիում, մագնեզիում, վիտամին D եւ այլ կենսական նշանակություն ունեցող տարրեր: Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը նույնպես  պարունակում է նույն քանակությամբ վիտամիններ, հանքային նյութեր, սակայն ի տարբերություն ավանդական կաթնամթերքի՝ այն պարունակում է ավելի շատ կալցիում եւ վիտամին D, ավելի քիչ  յուղ եւ կալորիա: Յուղի նվազեցված քանակությունը ապահովում է արյունատար անոթների  աշխատանքը, բարելավում արյան ճնշմունը, իջեցնում խոլեստերինի պարունակությունը արյան մեջ եւ, հետեւաբար, նվազեցնում սրտի կաթվածի հնարավորությունը:

Դեռեւս 2010 թվականին հայ սպառողի համար ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերությունը ստեղծել է ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարք՝ ‹‹Կովիկ›› ապրանքանիշով: Այն առաջին ցածր յուղայնությամբ կաթնամթերքն է հայկական շուկայում, որը Հայկական Բժշկական Ասոցիացայի կողմից ստացել է ‹‹Առողջ Սիրտ›› մակնշումը կրելու պատվավոր իրավունքը: Շնորհիվ ցածր յուղայնության՝ այն ավելի հարուստ է սպիտակուցներով եւ կալցիումով:

Վերջինս  նպաստում է օրգանիզմից անցանկալի ճարպերի հեռացմանը, ինչն էլ  կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

 Այսպիսով, օգտագործելով  ցածր յուղայնությամբ կաթնամթերք՝ դուք զգալիորեն բարելավում եք ձեր սրտի առողջ աշխատանքը եւ կարգավորում արյան ճնշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ