News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը այսօր՝ մարտի 31-ին, ընդունել է Նաիրիտի 5 աշխատակիցների: NEWS.am-ի հետ զրույցում Նաիրիտի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ նախարարն իրենց ոչինչ չի խոստացել եւ իրենք այլեւս ոչ մի սպասելիք չունեն նախարարից:

«Նախարարը մեզ ասաց, որ միջպետական պարտքի շուրջ բանակցություններ են գնում, քացախաթթվի արտադրամասի, նաեւ «Կապույտ լիճ» տեղամասի խողովակաշարերից մեկի վաճառքից հետո հնարավոր կլինի պարտքի մարումը: Ես էլ առաջարկել եմ, որ բյուջեից հանեն այդ գումարը, մեզ վճարեն, հետո գույքի վաճառքից ստացած գումարը հետ վերադարձնեն բյուջե»,-ասաց Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Զախարյանն իրենց պատասխանել է, որ դա իրենից կախված չէ, քաղաքական որոշում պետք է կայացվի:

Անուշ Հարությունյանը  նախարարին ասել է, որ խնդրին լուծում չտրվելու դեպքում իրենք ծայրահեղ միջոցների կդիմեն, նախարարն էլ պատասխանել է, որ ինքը ոչինչ չի կարող անել:

«Մեր բոլորի պահանջները, որ նստացույց կանենք, ճանապարհ կփակենք, ծայրահեղ միջոցների կդիմենք, ամեն ինչ փոխանցել ենք: Մարդն ասել է, ոչինչ անել չեմ , այլեւս խնդիր չունենք, նա մեզ ասելիք չունի»,-ասաց Անուշ Հարությունյանը ՝ նշելով, որ իրենք շարունակելու են իրենց  բողոքի ակցիաները:

Նրա խոսքով՝ իրենք այսօր կմնան այնքան ժամանակ ինչքան կդիմանան, իսկ հինգշաբթի կգնան Կառավարություն՝ վարչապետի հետ հանդիպելու պահանջով:

Նշենք, որ նաիրիտցիները պարտքերի մարման հստակ ժամանկացույց են պահանջում:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ