News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցերով ուսումնասիրությունների խումբը վերջնական զեկույց է հրապարակել, որը կոչվում է «Արդարության բանաձև. փոխհատուցումներ Հայոց ցեղասպանության համար»։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցերով ուսումնասիրությունների խմբի պաշտոնական կայքում։ 

Խումբն այս զեկույցը ավարտել էր 2014թ. սեպտեմբերին։ Այն փոխհատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական և էթնիկ տեսանկյուններից համապարփակ վերլուծություն է։

Ցեղասպանության ժամանակ առանձին զոհերի եւ ընդհանրապես հայ ազգի կորուստների մասին փոխհատուցման հարցը տարիների շարունակ ուսումնասիրվել է տարբեր գիտնականների կողմից։ Այսուհանդերձ դիսկուրսը հիմնականում սահմանափակ էր եւ պարունակում էր միայն տարածքային եւ գումարային փոխհատուցման վերացական հասկացություններ։ Իսկ Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցերով ուսումնասիրությունների խմբի զեկույցը համապարփակ եւ մանրամասն վերլուծություն է պարունակում։

Նշենք, որ խումբը ձևավորվել է 2007 թվականին, նրա կազմում ընդգրկված է 4 փորձագետ։ Նրանց առաքելությունն էր նախապատրաստել Հայոց ցեղասպանության հետ կապված փոխհատուցումների հարցով առաջին համակարգված, բազմակողմանի, խոր վերլուծությունը։ Ի սկզբանե ՀՅԴ դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող խմբի անդամներն էին Ալֆրեդ դե Սայասը, Ջերեմեյն Մաքալփինը, Արա Պապյանը եւ Անրի Տերյոն։ Ջորջ Աղաջյանը աշխատում էր հատուկ խորհրդականի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ