News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Օգտատերերը հիմա կարող են հայկական Idram վճարային համակարգով դրամապանակից գումար փոխանցել Յանդեքս.Գումար ծառայությանը։ Այսպիսով՝ հնարավոր կլինի հեշտությամբ գումար փոխանցել Հայաստանում գտնվող հարազատներին։ Գումարը կուղարկվի ռուբլով, բայց տեղ կհասնի դրամով։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։

Յանդեքս.Գումար կայքում դրամական միջոցներ փոխանցելու համար բավական է նշել գումարը, Idram-ի հաշվեհամարը եւ հաստատել փոխանցումը։ Գումարը տեղ կհասնի հաշված րոպեների ընթացքում։

Յանդեքս.Գումար ծառայությունը թույլ է տալիս դրամական փոխանցումներ կատարել Հայաստան նաեւ այլ ճանապարհով՝ բանկի հաշվեհամարներին եւ քարտերին։

Idram-ը Հայաստանի խոշորագույն վճարային համակարգն է։ Այսօր այնտեղ բացված է 120 հազար էլեկտրոնային հաշիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ