News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մենք Հունգարիայի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ շարունակում ենք գիտական ծրագրեր իրականացնել, իսկ մնացած հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական մակարդակով։ Այս մասին ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ամենամյա ժողովի ժամանակ  հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ պատասխանելով  հարցին, թե Հայաստանի եւ Հունգարիայի գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ հարաբերությունները շարունակում են խզված մնալ, թե ոչ։ Հիշեցնենք, որ այդ հարաբերությունները խզվել էին Հունգարիայի կողմից հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու պատճառով։

Նախագահը նշեց, որ թեեւ Հայաստանը այն ժամանակ որոշեց խզել հարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, հետագայում պարզ դարձավ, որ դա անիմաստ է, հատկապես, որ պետական եւ գիտական շրջանակներում այդ քայլը քննադատեցին։ «Մնացած հարցերը քննարկվում են պետական եւ դիվանագիտական մակարդակով»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել: 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը: Արտահանձման օրը  Հայաստանը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

ՀՀ ԳԱԱ-ն նույնպես հայտարարություն տարածեց այն մասին, որ դադարում է համագործակցել Հունգարիայի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ