News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 27
Տեսնել լրահոսը

Դպրոցը լուսավորության օջախ է, եկեղեցին՝  խավար, ինչպե՞ս կարելի է դպրոցը խավարի ձեռքի տակ դնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով թիվ Երեւանի 182 դպրոցը Մայր Աթոռի հովանուն հանձնելը:

Նա շեշտեց, որ կործանման ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվում, ինչը պետք է պետական այրերը գիտակցեն, բայց նրանց կարող հատվածը քանի-քանի եկեղեցիներ կառուցեցին, նրանք մեծ տեղ են տալիս խավարին «Մարդը, որպեսզի չկարողանա մտածել, պետք է նրա ուղեղը մանկական տարիներից տաշել, որպեսզի իր ճիրաններից այլեւս դուրս չպրծնի, դրա համար աշխատանք են տանում, որպեսզի ապագա քաղաքացին լինի իրենց ստրուկը, իրենք ձեւավորեն մտածողություն: Թե լույսը, թե խավարը զենք են, որի միջոցով կարելի է պայքարել, մերոնք ընտրեցին խավարը, վաղը, մյուս օրը մանկապարտեզներն էլ կվերցնեն»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Նա շեշտեց, որ մենք դառնում ենք կրոնապետություն, պետականացրել ենք եկեղեցին, որեւէ լուսավոր ազգի կողմից սա նորմալ չի նայվի, միայն արհամարհանքի կարժանանք: «Մենք մի ազգ ենք, որ որեւէ հավատի չհետեւող ահագին հայրենակիցներ ունի:  Պետք է կարողանանք գիտակցել, որ ազգի համախմբման համար որեւէ կրոնական ուղղություն, կուսակցություն պետք չի: Մարդու ամոթ է գալիս, ժպիտ է հարուցում»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ
Partner news