News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014թ. աշնանը ֆինանսական միջոցներ ներգրավվելու համար չվերթները մի քանի ամսով դադարեցրած Air Armenia ավիաընկերությունը դեռեւս չի փոխհատուցել ավիատոմսեր գնած բոլոր քաղաքացիներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անցած տարվա նոյեմբերին Կրասնոդար-Երեւան չվերթի համար ավիատոմս գնած մի քաղաքացի հայտնեց, որ խոստացել էին փոխհատուցել, սակայն առ այսօր գումարը չի ստացել:

«Տոմսը գնեցի եւ մեկ շաբաթ էր մնացել՝ մինչեւ թռիչքս, երբ իմացանք, որ չվերթները դադարեցրել է ավիաընկերությունը: Այդ ժամանակ ասում էին, որ կփոխհատուցեն, սակայն դեռ չեն տվել»,- ասաց նա:

Air Armenia ավիաընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փոխհատուցումներն իսկապես դադարեցվել են որոշակի ժամկետով, որովհետեւ գտնվում են դատական գործընթացի մեջ եւ բանկային հաշիվները կալանքի տակ են:

«Հենց հնարավորություն լինի, բոլոր փոխհատուցումները կավարտենք: Մաքսիմում մեկ ամսվա խնդիր է: Բայց նշենք, որ փոխհատուցումների մեծ մասն ավարտված է, շատ փոքր մասն է մնացել»,- հայտնեցին ավիաընկերությունից:

Նշենք, որ դեռ 2014թ. դեկտեմբերին լրագրողների հետ զրույցում Air Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտնել էր, որ տոմսերի դիմաց փոխհատուցել են մոտ 2800 ուղեւորի, մնացել է ընդամենը 375 ուղեւոր:

Հիշեցնենք, որ 2014թ. ամառվանից մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ միակ հայկական ուղեւորափոխադրող Air Armenia ավիաընկերությունը սնանկացման եզրին է: Թեեւ ավիաընկերությունը համառորեն հերքում էր տարածված լուրերը, աշնանն մի քանի չվերթ հետաձգեց՝ պատճառաբանելով, որ ֆինանսան ներդրողներ են փնտրում: Դեկտեմբերին արդեն միակ հայկական ուղեւորափոխադրողը հայտարարեց, որ ուկրաինական «East Prospect Fund»  ներդրումային հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի ավիաընկերության 49% բաժնեմասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ