News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

1915 թվականին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության՝ հայերի, ասորիների, սիրիացիների, պոնտացի հույների դեմ իրականացված սարսափելի ցեղասպանությունը, որը սովորաբար սեյֆո ենք կոչում, Ցեղասպանություն է: Դա գիտեր նաեւ Ադոլֆ Հիտլերը: Սակայն Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոթ Վալստրեմը մինչեւ հիմա հերքում է դա: Այս մասին ասված է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ծագումով ասորի Ռոբերտ Հաննի հարցման մեջ: Շվեդական խորհրդարանի կայքի փոխանցմամբ, այն հրապարակվելու է 2015 թվականի ապրիլի 30-ին:

Պատգամավորի նախորդ գրավոր հարցմանն այն մասին, թե ինչ է նախարարը մտածում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, շվեդ պաշտոնյան պատասխանում կրկին կիրառել է «այդ իրադարձությունները» եւ «ողբերգական իրադարձությունները» եզրույթը, չնայած 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած սոցիալ-դեմոկրատների կուսակցության ղեկավար Ստեֆան Լյովենը խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը:

«Ինչո՞ւ է պետնախարարը խախտում Ցեղասպանության ճանաչման մասին 2014 թվականի մարտին տրված խոստումը: Ի՞նչ աղբյուրներից է օգտվում նախարարն այդ հարցի ուսումնասիրման ժամանակ: Ե՞րբ է նա պատրաստվում ճանաչել ընդունված ուսումնասիրությունների արդյունքները»,- ասված է պատգամավորի հարցման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ