News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանի քաղաքապետարանի խորհրդի նիստում մասնակիցները հարգել են Հայոց ցեղասպանությա եւ Էնֆալի կոտորածի զոհերի հիշատակը։

Ինչպես NEWS,am-ը տեղեկանում է Վանի քաղաքապետարանի կայքից, քաղաքապետարանի խորհրդի 3-րդ նիստի սկզբում խորհրդի փոխնախագահ Ջահիթ Բոզբայ եւ «Ժողովրդավարական տարածաշրջաններ» (DBP) կուսակցության խոսնակ Ռամազան Ալվերը հանդես են եկել Հայոց ցեղասպանության եւ Էնֆալի կոտորածի հետ կապված հայտարարությամբ։

Վանի քաղաքապետարանի խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ դատապարտում են իրականացված Հայոց ցեղասպանությունն ու Էնֆալի (Սադամի օրոք քրդերի կոտորած Իրաքում-խմբ) կոտորածը եւ հարգում զոհերի հիշատակը։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է, որ հասարակությունը առերեսվի տեղի ունեցած ցեղասպանությունների եւ կոտորածների հետ։

Ռամազան Ալվերն իր հերթին հայտարարել է, որ 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը մարդկային ողբերգություն է, որը հենց ցեղասպանություն իմաստն ունի։ Նա շեշտել է, որ DBP-ը 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում՝ նշելով, որ Հռոմի Պապի հայտարարությունը տեղի ունեցածի հստակ պարզաբանումն էր։

«Չնայած տեղի ունեցածից 100 տարի է անցել, սակայն այն դեռ իր թարմությունը պահած մարդկային ողբերգություն է։ Պետությունն էլ փորձում է կոծկել այն»,-ասել է Ռամազան Ալվերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ