News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ամենատարածված գիրքն էր Վարշավայի հրեական գետտոյում: Այս մասին իր հոդվածում գրել է պատմաբան Էդնա Ֆրիդբերգը:

«Ընդամենը մի քանի տարի անց պաշարման մեջ գտնվող եւ իրենց ճակատագիրը սեփական ձեռքը վերցրած մարդկանց մասին Վերֆելի պատմությունը գրավեց գերմանական գետտոյի բանտարկյալների երեւակայությունը: Վեպի օրինակները ձեռքից ձեռք էին անցնում հրեական երիտասարդական խմբերի անդամների շրջանում: Երբ Բելոստոկի գետտոյում ընդհատակյա շարժման առաջնորդները քննարկում էին, արժե՞, արդյոք, զենք վերցնել, նրանք վկայակոչում էին Վերֆելի գիրքը»,- գրում է հեղինակը:

Նրա խոսքով, ամբողջ Եվրոպայի հրեաները հայերի կոտորածներում նաեւ իրենց էին տեսնում: «Մենք ուսումնասիրում ենք պատմությունը՝ ոգեշնչվելու եւ կանխարգելելու համար: Բայց նախ մենք պետք է հիշենք, իսկ Հայոց ցեղասպանությունը գրեթե ամբողջությամբ մոռացվել է այս երկրում: Միայն 1915 թվականին «The New York Times»-ում օսմանյան թուրքերի կողմից հարձակումների մասին 145 պատմություն է հրապարակվել, այդ թվում՝ սարսափելի մեծ թվով մահերի մասին»,- գրել է պատմաբանը:

Էդնա Ֆրինբերգը հիշեցնում է միլիոնավոր ամերիկացիների մասին, որոնք հագուստ եւ սնունդ էին հավաքում՝ հայ փախստականներին օգնելու համար, որը նման մասշտաբի առաջին հանրային բարեգործությունն էր: Հեղինակը նաեւ հարց է տալիս. այսօր որքա՞ն ամերիկացիներ են լսել այն վայրագությունների մասին, որոնք իրենց նախնիներին նման գործողությունների են մղել:

«Իրականում ի՞նչ ուժեր են գերիշխում, եթե մենք մոռանում ենք, թե ինչ է տեղի է ունեցել 1915 թվականին: Ի՞նչ գրքեր են ուղղորդելու մեր գործողությունները»,- գրել է պատմաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ