News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ողջունում է ղարաբաղյան  հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ Կարմիր Խաչի հովանու ներքո տեղեկություններ փոխանակելու հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Փարիզի գագաթնաժողովում հայտնած պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բերը Վիեննայում կայացած Մշտական խորհրդի նիստում։

«Կողմերին կոչ ենք անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ փոխանակման իրականացման եւ Մինսկի խմբի այլ առաջարկները կյանքի կոչելու  համար, որոնք նպատակ ունեն վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջեւ։

Մենք նաեւ  հույս ենք հայտնում, որ նախագահները այս տարի կկատարեն երկխոսությունը շարունակելու հարցում իրենց ստանձնած պարտավորությունները եւ կընդգծեն բանակցային պաշտոնական գործընթացի մեկնարկի  կարեւորությունը, որը կարող է հանգեցնել համապարփակ խաղաղ համաձայնության։

Բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերած խաղաղ լուծումն այլընտրանք չունի։

ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, առաջվա պես աջակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման լուծումների որոնման գործում կողմերի միջեւ համագործակցության հաստատմանը»,-  հայտարարել է ԱՄՆ դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ