News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում: Իբրահիմովը, հիշեցնենք, հունիսի 18-ին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ հարձակում գործած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից էր, ով տեղում սպանվել է: Ֆիլմի սցենարի հեղինակը Բյուլլուր Ջավադգըզըն է, ռեժիսորը՝ Էթիբար Մամեդովը, իսկ  ավագ խորհրդատուն՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւան:

Վավերագրական կինոնկարի մեջ հնչում են  Մուբարիզ Իբրահիմովի ծնողների, նրա հրամանատարների, մարտական զինակիցների, նրան մոտիկից  ճանաչող մարդկանց հիշողությունները։

Նշենք, որ, որպես  նկարահանումների նախաձեռնող հանդես եկող՝ պատգամավոր Գանիրա Փաշաեւան եւ նկարահանող խումբը այցելել են Բիլիասուվարի շրջան, հանդիպել են սպանված ադրբեջանցու ընտանիքի անդամների, հարազատների հետ, կատարել են նկարահանումներ:

Սեպտեմբերի սկզբներին կկայանա կինոնկարի շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը սպանվել է հունիսի 18-ին՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ, որի ընթացքում զոհվել էին 4 հայ  զինվորներ, եւս չորսը վիրավորվել էին։ Մուբարիզ Իբրահիմովի դիակը դեռեւս չի վերադարձվել Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով՝ «բացառիկ ծառայության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու անկախության պաշտպանության գործում  խիզախության համար» Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովին շնորհվել էր Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ