News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիան ճանաչեր Ցեղասպանությունը, բարոյական իմպերատիվը նրա համար անխուսափելի կլիներ։ Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների կենտրոնի անդամ, Դյուրկգեյմի Իրավունքի եւ հակամատության կենտրոնի անդամ Մայքլ Բոլանդերը՝ Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում։

Նրա խոսքով, ցեղասպանությունների խնդիրը ոչ միայն դրա պատժման, այլեւ կանխման մեջ է։ Ցեղասպանություններիզ ոհերը բախվում են իրենց տառապանքի ճանաչման անհրաժեշտության հետ, հիշեցրել է նա։ «Լինելով Օսմանյան կայսրության հետնորդը՝ Թուրքիան շարունակում է ժխտել այն, ո դա ցեղասպանություն էր։ Այդ մոտեցումը կիրառվում է հատկապես հայերի ունեցվածքի հարցի քննարկման ժամանակ։ Ակնհայտ է, որ եթե Թուրքիան ճանաչեր Ցեղասպանությունը, բարոյական իմպերատիվը նրա համար անխուսափելի կլիներ»,- ասել է Բոլանդերը։

Նա հիշեցրել է, որ Գերմանիան, ցեղասպանության ամենսարսափելի ակտը կատարելով, եւս ստիպված էր ճանաչել այն։ «Անթույլատրելի է այն վիճակը, երբ միայն ցեղասպանության զոհերն են ստիպված հանդես գալ ճանաչման եւ դատապարտման պահանջով։ Կառավարությունները պետք է ջանքերեւ միջոցներ գործադրեն»,- նշել է փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ