News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Սպիտակի բաժնում, օրերս հաղորդում էր ստացվել, որ Սպիտակի Ա. Մանուկյան փողոցում գտնվող դիտահորերի վրայից գողացել են թուջե 2 կափարիչ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Վազգեն Պ.-ն:

Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ա. Մանուկյան եւ Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկի հարեւանությամբ գտնվող դիտահորի վրայից գողացել է դիտահորի կափարիչը եւ իր «ԳԱԶ-3102311» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ նա ապրիլի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ա. Մանուկյան փողոցի եւ Շիրակի խճուղու խաչմերուկի հարեւանությամբ գտնվող դիտահորի վրայից գողացել է դիտահորի կափարիչ եւ ավտոմեքենայով տեղափոխել տան բակ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ