News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պատրիկ Մալաքյանը ֆրանսիացի հայտնի ռեժիսոր է, հայազգի ռեժիսոր Անրի Վերնոյի որդին, ապրիլի 22-ին ժամանել է Երեւան։ (ֆոտոռեպորտաժ)

Մալաքյանը Մարսելից Երեւան ճանապարհը հաղթահարել է իր Harley Davidson մոտոցիկլետով։ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նրա հետ , որից հետո ռեժիսորն ուղեւորվեց այն փողոց, որը կրում է իր հոր անունը։

Ինչո՞ւ որոշեցիք Հայաստան այցելել մոտոցիլետով։

Ես մոտոցիկլետների երկրպագու եմ եւ ուզում էի ճանապարհն անցնել հակառակ, ինչ իմ տատն ու պապը արեցին 1920 թվականին՝ Ֆրանսիա հասնելու համար։ Ահա թե ինչու այս այցն անվանում եմ «Մեկ ճանապարհ, մեկ դար»։

Ինչպե՞ս հաղթահարեցիք ճանապարհը։

Ես դուրս եկա Մարսելից ու ուղեւորվեցի Լեհաստան, ապա Իտալիա, Հունաստան եւ Թուրքիա։ Ստամբուլով (թեեւ պետք է Կոստանդնուպոլիս ասեի), Անկարայով, Տրապիզոնով հասել եմ Բաթում, այնտեղից էլ Երեւան։

Մոտոցիկլետը տրանսպորտի ամենավտանգավոր տեսակներից է, այդուհանդերձ, Դուք նման երկար ճանապարհ եք կտրել։ Չէիք վախենո՞ւմ։

Ոչ, ես մոտոցիկլետ վարում եմ վերջին 25 տարին։

Դուք Ձեզ ավելի շատ հա՞յ, թե՞ ֆրանսիացի եք համարում։

Ես ֆրանսիացի եւ հայ եմ միաժամանակ։ Կարծում եմ՝ դա զգացմունքների ինչ-որ խառնուրդ է։ Դա նաեւ կախված է նրանից, թե ինչի մասին եմ խոսում։ Այս պահին ավելի շատ հայ եմ։

Ի՞նչ եք  զգում, երբ լսում եք, թե ինչպես են Թուրքիայի իշխանությունները ժխտում ցեղասպանությունը, որը, ցավոք, առնչվել է նաեւ Ձեր ընտանիքին:

Կարծում եմ, կատաղություն:

-Դուք առաջին անգամ չեք Հայաստանում, մասնավորապես, Երեւանում: Ձեր կարծիքով, քաղաքը փոխվե՞լ է:

Կարծում եմ՝ Երեւանը ավելի ու ավելի լավն է դառնում: Այն ավելի ժամանակակից է եւ ավելի կենդանի: Ես հույս ունեմ, որ քաղաքն ավելի լավը կլինի, քան հիմա է:

Ֆրանսերենը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից մեկը: Ինչպես կբնութագրեք հայերենը:

Հայերենը շատ բարդ լեզու է: Ես հիմա սովորում եմ այն:

Կարող եք ինչ-որ բան ասել հայերեն:

Ոչ, ես միայն սկսել են սովորել... ավելի ուշ:

Ձեզ դո՞ւր է գալիս այն Պատրիկ Մալաքյանը, որը հիմա կա:

Ես երկար ճանապարհ եմ անցել, մեծացել ու փոխվել եմ: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչպիսին կլինեմ 10 տարի անց: Հույս ունեմ, որ կլինեմ ավելի լավը, քան՝ այսօր, սակայն ես չպետք է դատեմ, թե արդյոք հիմա ավելի լավն եմ, քան 10 տարի առաջ:

Դուք Ձեզ երջանիկ զգո՞ւմ եք գտնվելով Հայաստանում:

Այո, ես երջանիկ եմ այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ