News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հունաստանում ձերբակալել են Արթուր Ջիոեւին, որի նկատմամբ ռուսական իրավապահները միջազգային հետախուզում էին հայտարարել: Այս մասին ասված է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հիմա որոշվում է Ջիոեւին Ռուսաստանին արտահանձնելու հարցը: Հետաքննության տվյալներով, Ջիոեւն Ասլան Գագիեւի գլխավորած օսական հանցավոր խմբավորման առաջնորդներից է: Նրան ձերբակալել են Ինտերպոլի հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում:

Ներկայում խմբավորման 16 անդամ կալանավորված է: 13 մարդու նկատմամբ միջազգային եւ դաշնային հետախուզում էր հայտարարված: Նրանցից 4-ին, այդ թվում՝ Ասլան Գագիեւին եւ Արթուր Ջիոեւին, ձերբակալել են օտար պետությունների տարածքում:

Ասլան Գագիեւի օսական հանցավոր խմբավորումը ստեղծվել է 2004 թվականին: Նրա կազմում շուրջ 50 մարդ կար: Բանդան մասնակցել է ավելի քան 40 պատվիրված սպանության Մոսկվայում, Մերձմոսկվայում եւ Հյուսիսային Կովկասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ