News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Գիշերային գայլեր» բայքերական ակումբի անդամները հետ են ստացել իրենց անձնագրերը, որոնք ավելի վաղ առգրավվել էին Գերմանիայի ոստիկանության կողմից։ Այս մասին ասված է Livejournal-ում ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

«Բաց են թողել։ Ինչպես պատմում են մոտոարշավի ձերբակալված անդամները, Մերկելի հետ 2 ժամ տեւած բանակցություններից հետո անձնագրերը վերադարձրել են։ Սակայն նրանց հետեւում են։ Հիմա ոստիկանությունը հսկողություն է իրականացնում հյուրանոցում, որտեղ նրանք կանգ են առել»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։

Մայիսի 2-ին Մյունխենում ոստիկանները կանգնեցրել էին «Գիշերային գայլեր» ակումբի շարասյունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ