News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Facebook-ը, նախատեսում է արդեն այս ամիս իր նորությունների ցանկում տեղադրել նաեւ BuzzFeed-ի, The New York Times-ի, National Geographic-ի եւ այլ պարբերականների տեսանյութերն ու լուրերը:

Այդ հրապարակումների հիմնական առանձնահատկությունն այն կլինի, որ բովանդակությունը Facebook-ում կտեղադրվի ամբողջությամբ եւ առանց ընդգծված հղումների:

Ըստ The Wall Street Journal-ի, բազմաթիվ պարբերականների համար Facebook-ում իրենց նյութերի հղումը թրաֆիկի հիմնական աղբյուր է դարձել: Սակայն բջջային սարքավորումներում այդ հղումները բացելը մինչեւ 8 վայրկյան է տեւում՝ հաճախ հիասթափեցնելով օգտատերերին:

Կայքերի թրաֆիկի կորուստը փոխհատուցելու համար Facebook-ը լրատվամիջոցներին առաջարկում է կիսել գովազդից ստացված եկամուտը:

Շատերին, սակայն, մտահոգում է նման ինտեգրումն ու կախվածությունը Facebook-ից: Համաշխարհային խոշոր լրատվամիջոցներին անհանգստանում է նաեւ այն, որ Facebook-ի համար հասանելի կլինի իրենց վիճակագրությունը, եւ սոցցանցը կկարողանա դրանք օգտագործել սեփական շահերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ