News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չգիտի՝ ինչպես վարվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը խորհրդարանում անխռով քնելուց եւ պատգամավորների ազգանունները դժվարությամբ ընթերցելուց բացի՝ հիմա էլ իր անհեթեթություններով դուրս է եկել միջազգային ասպարեզ: Բանն այն է, որ նա ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին:

Իհարկե, ԱԺ նախագահն այդ հանդիպումը ձեւակերպել է որպես «մասնավոր» այց, բայց մյուս կողմն այն ներկայացրել է իբրեւ աշխատանքային հանդիպում եւ քննարկում՝ հրապարակելով իր եւ Գրիգորիչի լուսանկարները: Բնականաբար այդ փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, եւ այնտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ իշխանական կուլիսներում քննարկում էին իրավիճակից դուրս գալու ելքերը, եւ չի բացառվում՝ առաջիկա օրերին ԱԺ ղեկավարությունը այցելի Թբիլիսի՝ տեղում իրավիճակը հարթելու համար: Ի դեպ, երեկ Վրաստանի ԱԳՆ կոշտ հայտարարություն է տարածել Արցախում կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ