News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 5-ին, լրանում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը: NEWS.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին իրենց առաջարկներն են ներկայացրել Հայ հեղափոխական դաշնակցությունը, նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը» եւ նախկին ՀԱԿ անդամ, Անահիտ Եղոյանի գլխավորած «Հայոց հայրենիք» կուսակցությունը:

Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ շաբաթվա վերջին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կգումարի հերթական նիստը, կորոշեն հետագա անելիքները, գրաֆիկը, կքննարկեն կուսակցությունների առաջարկները: Սահմանադրության առաջին երեք գլուխների վրա  աշխատանքն արդեն հիմնականում ավարտել են, այժմ սկսելու են աշխատանքը մնացած գլուխների վրա, հիմնականում՝ կառավարման համակարգի հետ կապված: Առաջարկներից եւ քաղաքական կոնսուլտացիներից պարզ կդառնա՝ կներկայացվի հայեցակարգի մեկ, թե երկու տարբերակ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ հանձնաժողովը բարեփոխված սահմանադրությունը հանրությանը կներկայացնի օգոստոսին, նախատեսվում է նոյեմբերին էլ անցկացնել հանրաքվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ