News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Enerco Enerji, Bosphorus Gas, Avrasya Gaz, Shell, Bati Hatti, Akfel Gas եւ Kibar Enerji թուրքական մասնավոր գազ ներկրող ընկերությունները «Գազպրոմի» հետ մի քանի ամիս տեւած բանակցություններից հետո զեղչ են ստացել ռուսական ընկերությունից, գրում է «Կոմերսանտ»-ը։

Ներկայումս առաջին եռամսյակում գազի գինը 1000 խ/մ-ի դիմաց կկազմի 300  դոլարից պակաս։ Երկրորդ եռամսյակում՝ 260 դոլար, ասել է պարբերականի զրուցակիցը։ Նախքան այդ թուրքական մասնավոր ընկերությունները 1000 խ/մ  ռուսական գազի դիմաց վճարում էին 374 դոլար, ինչը  Եվրոպայում ընթացիկ շուկայական մակարդակից բարձր է։

Կողմերը նաեւ պայմանավորվել են գնագոյացման մեջ փոփոխություններ կատարել նաեւ պայմանագրում. ֆիքսված գնի փոխարեն կգործի նավթային ինդեքսավորումը։

Նոր համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հետին թվով՝ 2015թ. հունվարի 1-ից, ինչը  նշանակում է՝ «Գազպրոմը» ներկրողին պետք է հետ վերադարձնի գումարի մի մասը, որը, պարբերականի գնահատմամբ՝ կազմում է 250-300 մլն դոլար։

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ ռուսական եւ թուրքական պետական ընկերությունների բանակցությունները փակուղի են մտել։ Նրանք 3 ամսվա ընթացքում համաձայնեցրել են զեղչը, սակայն այդպես էլ չեն պայմանավորվել, թե  պայմանագրային բանաձեւի որ բաղադրիչին այն պետք է վերաբերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ