News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին  «Գորիսի» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Գագիկի Զաքարյանը՝«աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Հարժիսի գյուղում՝մեքենայի վրա աշխատանք կատարելու ընթացքում:

«Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել,  որ Հ.Զաքարյանը մարմնական վնասվածքը ստացել է, ոչ թե իր նշած հանգամանքներում, այլ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում,  Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված այլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ վնավածքներ է ստացել նաև վերջինիս եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը:

Մարզի դատախազի կողմից նշված նյութերը պահանջվել և ուսումնասիրել են, արդյունքում  նկատի ունենալով, որ նյութերով հիմնավորվել է անհայտ անձանց կողմից  խուլիգանություն կատարելու հանգամանքը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուստի մարզի դատախազի տեղակալ, արդադատության երրորդ դասի խորհրդական  Ա. Ավետիսյանի կողմից 2015թ մայիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելևւ համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին՝ միաժամանակ ոստիկանության Գորիսի բաժնին հանձնարարվել է ակտիվացնել ձեռնարկվող օպերատիվ հետախուզական միջոցառումները հանցագործության բոլոր մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքները պարզելու  ուղղությամբ»,-փոխանցել  է խորհրդականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաեւ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: NЕWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին,  երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է,  վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք:

2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել եղբայրներին: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված եւ առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:

Թե Սուրիկ Խաչատրյանը, թե նրա կինը՝ Լորետան, մեզ հետ զրույցում հերքել էին, թե իրենց որդին կատ ունի ծեծկռտուքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ