Հայաստանի խորհրդարանում կարող են լսումներ անցկացվել ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացնելու համար Ռուսաստանից վերցվող պարտքի չափի մասին: Այս մասին մայիսի 5-ին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթին:
Իր ելույթում Բիշարյանը նկատեց, որ Հայկական ԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացնելու համար Ռուսաստանից վարկ վերցնելու մասին այսօր վավերացված համաձայնագրով նախատեսվում է մինչեւ 270 մլն դոլարի պարտք վերցնել:
«Կցանկանայի իմանալ, ի՞նչ է նշանակում այդ «մինչեւ»-ը, արդյունքում որքա՞ն գումար կվերցնենք եւ ինչո՞ւ»,- նշեց Բիշարյանը:
«Կընդունենք ի գիտություն: Կառաջարկենք համապատասխան լսումներ անցկացնել»,- հայտարարեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը: