News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Համաձայն պաշտոնական տվյալների՝ հունվար-մարտին գրանցված հանցագործությունների թիվը տարեկան հաշվարկով 665 դեպքով պակասել է (13.8 տոկոսով)։ Ընդ որում գրեթե 1/3-ով պակասել է միջին ծանրության հանցագործությունների քանակը (31.4 տոկոսով)։

Գրանցված հանցագործությունների համակարգում ավանդաբար գերիշխում է «սեփականության դեմ գործած հանցագործությունները»։ Դրանց բաժինը եռամսյակային ընդհանուր հաշվարկով կազմել է 44 տոկոս։ Գողանում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ունեցվածքը, սակայն՝ տարբեր հարաբերություններով։

Պետական ունեցվածքի սեփականաշնորհումից հետո գողանալու բան այլեւս չկա, այդ պատճառով հանցագործներն ավելի շատ աչք են դնում քաղաքացիների մասնավոր ունեցվածքի վրա։

Մասնավոր ունեցվածքի կողոպուտը առաջին եռամսյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակում կազմել է մոտ 40 տոկոս, իսկ պետական ունեցվածքի կողոպուտը՝ 1 տոկոս։ Գրեթե 1.6 անգամ պակասել է բնակարանային գողությունների թիվը։ Եթե 2014թ. հունվար-մարտին թալանվել է 475 բնակարան, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 303 բնակարան։ Այսինքն՝ միջինում օրական 3.4 բնակարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ