News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Ազգային գրադարանն ավարտել է տպագիր առաջին գրքերի բարձրորակ թվայնացման աշխատանքների առաջին փուլը: Դրանք այժմ հասանելի են համացանցում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, առայժմ խոսքը XV դարի 350 գրքերի մասին է, որոնցից 50-ը եզակի են: Այդ գրքերը տպագրված են լատիներենով, իսպաներենով եւ կատալոներենով, Բարսելոնայում, Սեւիլյայում եւ Բուրգոսում գերմանացի վարպետների հիմնած տպարաններում:

Այսպիսով, այսուհետ ցանկացած ընթերցող կարող է առանց տանից դուրս գալու ծանոթանալ իսպանական տպագրության թանկարժեք նմուշներին:

Իսպանիայի Ազգային գրադարանի հաջորդ քայլը կլինի XV-XVI դարերի հրատարապությունների թվայնացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ