News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով՝ «ԱՄՆ-ը, ի դեմս Հայաստանում այդ երկրի դեսպան Մարի Յովանովիչի, փորձում է առաջիկա խորհրդարանական ընտրություների շեմին իշխանությունների եւ ընդդիմության միջեւ տանելի եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորել»: «Որպես այդպիսի հնարավորություն՝ դիտարկվում է Կոնգրեսում ավելի արմատական ու ազատական թեւի եւ իշխանությունների միջեւ երկխոսության դաշտ բացել, բանակցել առաջիկա ընտրությունների շուրջ:

Որպես արմատական եւ ազատական թեւ՝ ԱՄՆ դեսպանը նկատի է առել ՀՀՇ-ին, եւ, ըստ մեր տեղեկությունների, փորձել է ՀՀՇ արդեն նախկին ղեկավարության եւ իշխանության վերնախավի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել: ՀՀՇ-ն, ըստ ամենայնի, այդ իմաստով պարարտ հող է դարձել ոչ միայն այն պատճառով, որ դժգոհ է եղել ՀԱԿ-ի պասիվ կեցվածքից կամ՝ որ Կոնգրեսում հստակ ընդգծված ազատական ուժ է, այլեւս արեւմտամետ կողմնորոշում ունի ու դժգոհ է ՀԱԿ-ում ազդեցիկ առանձին անձանց նախաձեռնությամբ վերջին 3-4 ամիսների ընթացքում սկսված «պրոռուսական» խաղերից: Մեր աղբուրները չեն հերքում, որ ՀՀՇ-ն իսկապես բանակցել է իշխանության ներկայացուցիչների հետ, բայցեւ չեն հաստատում այն տեղեկությունը, թե՝ այդ կուսակցության վերնախավի անդամները իշխանության հետ քննարկել են առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ից առանձին մասնակցելու հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ