News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Շահութահարկի մասով արտոնություններ անհրաժեշտ է նախատեսել ոչ միայն Հայաստանից ապրանքների արտահանման, այլեւ տարանցման համար: Այս մասին մայիսի 7-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Դա չի նշանակում, որ Կառավարությունն ապրանքների արտահանումն ավելի առաջնահերթ չի համարելու, քան տարանցումը: Փոխնախարարի խոսքով, արտահանման գերակայությունը գլխավոր պահանջն է լինելու, եւ դա հստակ գրված է օրենքում:

NEWS.am-ի թղթակցի հարցին, ձեռնարկությունների արտահանման ծրագրում ինչպիսի նվազագույն ծավալ պետք է զբաղեցնի հայկական արտադրությունը, Միրումյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ, հստակ շեմ չի սահմանվի: Ծրագրերը հավանության է արժանացնելու Կառավարությունը՝ կախված դրանց առանձնահատկությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին «Շահութահարկի մասին» օրենքում ընդունված փոփոխությունների համաձայն, տարեկան ավելի քան 40 մլրդ դրամի արտահանում (ընթացիկ փոխարժեքով՝ 83.2 եւ 100 մլն դոլար - խմբ.) իրականացնող ընկերությունները շահութահարկ կվճարեն 5%-ի չափով՝ գործող 20%-ի փոխարեն, իսկ ավելի քան 50 մլրդ-ի արտահանողները՝ 2%, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ միայն արտաքին, այլեւ ներքին շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ