News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների հարցերով լիազոր ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը զեկույց է պատրաստել խոսքի ազատության մասին, որտեղ խիստ քննադատության է ենթարկում Ադրբեջանին:

«Մարտի 25-ին ես դիմել եմ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, որպեսզի ողջունեմ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդին ներելու որոշումը: Զահիդը բանտարկվել է կասկածելի քրեական մեղադրանքով եւ անազատության մեջ է անցկացրել 4 տարի (իր պատժի կեսը)»,- ասված է զեկույցում: Այնուհետեւ Միյատովիչը շարունակում է.

«Իմ բոլոր հետագա միջոցառումներում ուշադրությունը կենտրոնացված է եղել դեռեւս բանտարկության մեջ գտնվող լրագրողների եւ բլոգերների վրա: Ապրիլի 22-ին ես հրապարակայնորեն կոչ եմ արել Ադրբեջանի իշխանություններին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի՝ լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը 2007-ին անօրինականորեն դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման եւ պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հունիսի 15-ին ես դիմել եմ նախագահ Ալիեւին՝ խնդրելով հասնել Ֆաթուլաեւի եւ երկու բլոգերների` Էմին Աբդուլաեւի եւ Ադնան Հաջիզադեի ազատմանը, որոնք դատապարտվել են համապատասխանաբար, 2 եւ 2,5 տարվա ազատազրկման` խուլիգանության եւ թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: Վերաքննիչ դատարանը երկու հայցերն էլ բավարարել է»,- ասել է նա:

ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ հուլիսի 6-ին Բաքվի մարզային դատարանը Ֆաթուլաեւին դատապարտել է 2,5 տարի լրացուցիչ ժամկետով` թմրանյութեր պահելու կասկածելի մեղադրանքով:

Նույն օրը, ես հրապարակայնորեն դատապարտել եմ այդ վճիռը, որը, իմ կարծիքով, ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել լրատվամիջոցների ազատության վերաբերյալ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած իր պարտավորությունները: Մեր վարչությունը շարունակելու է ուշադիր հետեւել Ֆաթուլաեւի գործին եւ պնդել, որպեսզի լրագրողը, ինչպես նաեւ 2 բլոգերները ազատ արձակվեն»,- ընդգծել է Դունյա Միյատովիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ