News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեությունը եւ մեր երկրի հետ ռազմավարական գործընկեր դարձած բանկի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը ներառում է տնտեսության ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերի ֆինանսավորումից մինչեւ ՓՄՁ-ների աջակցության, ֆինանսական շուկաների, պետական գնումների եւ այլ ոլորտներում զարգացմանն ուղղված 100-ից ավելի ծրագրեր: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սումա Չակրաբարտիի հերթական այցը Հայաստան, նախկինի նման կլինի արդյունավետ եւ նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը:

Հանրապետության նախագահը կարեւորել է բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ ու հեռանկարային ծրագրերին եւ ողջունել ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ քառամյա համագործակցության ռազմավարության շրջանակներում ընդլայնելու մեր երկրում բանկի գործունեության ծավալները:

Սումա Չակրաբարտին եւս գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանի հետ ՎԶԵԲ գործընկերությունը տարեցտարի ամրապնդվում է, ինչի արդյունքում 2014 թվականին, ըստ նրա, աննախադեպ աճ է գրանցվել Հայաստանում բանկի իրականացրած ծրագրերի ֆինանսավորման առումով:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին, տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքին եւ առաջիկա ծրագրերին: ՎԶԵԲ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին՝ բանկի ամբողջ գործիքակազմով:

ՀՀ նախագահը եւ ՎԶԵԲ նախագահը քննարկել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրի զարգացման նոր հնարավորություններին ու հեռանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ