News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները նշել են, թե ինչու են մարդիկ հեշտությամբ մոռանում ուրիշների անունները: Պարզվում է՝ խնդիրը ոչ թե հիշողության, այլ հենց ուղեղի աշխատանքի մեջ է:

Ուղեղը միշտ կենտրոնանում է կարեւոր մանրուքների վրա՝ չհիշելով, իր կարծիքով, անկարեւոր տեղեկությունը: Կարեւոր տեղեկատվություն է մարդու դեմքը, քանի որ հենց դրանով ենք մենք առանձնանում: Իսկ ահա անուններն ուղեղի համար կարեւոր նշանակություն չունեն: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում՝ հնչյունների պատահական հավաքածուն, այսինքն՝ անունները հիշելու համար, իսկ դեմքն ուղեղը երկար եւ մանրամասն է հիշում:

Երկրորդ պատճառն այն է, որ ծանոթության ընթացքում յուրաքանչյուրի ուղեղը փորձում է հնարավորինս մեծ քանակությամբ տեղեկություն տրամադրել իր անձի մասին՝ բաց թողնելով զրուցակցի մասին տեղեկատվությունը:

Ըստ Mignews-ի, եւս մեկ պատճառ էլ մեր ենթագիտակցության մեջ է թաքնված. ամեն օր մեր հանդիպած մարդկանց մեծ մասին մենք երբեք այլեւս չենք տեսնում, այդ պատճառով նրանց վրա ռեսուրս ծախսելն անիմաստ է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ