News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հիմնադիր Խորհրդարանի հետ գործակցելու պատճառով Հայաստանի քաղաքագետների միության նկատմամբ հալածանքի նոր ալիք է սկսվել։

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարության մեջ ասվում է. «Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ 2015 թ. մայիսի 18-ին կազմակերպված «Քաղաքական հետապնդումները եւ ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկման հաջորդ օրը ռեժիմը հալածանքի նոր ալիք է սկսել քննարկման մասնակից, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ նրա գլխավորած միության դեմ:

Նույն շենքում տարածք ունեցող եւ ռեժիմի հենասյուններից մեկը համարվող հայտնի օլիգարխի ազգականի կարգադրությամբ ցուցադրաբար պոկել եւ միջանցք են շպրտել Քաղաքագետների միության ցուցանակը, ինչպես նաեւ այդ անձի հսկողության ներքո գտնվող կապի վահանակից անջատել են միության քաղաքային հեռախոսահամարները:

Ս. Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու քաղաքական որոշման օրվանից՝ չարաբաստիկ սեպտեմբերի 3-ից, հետո ռեժիմի թիրախում հայտնված Քաղաքագետների միության եւ նրա ղեկավարի նկատմամբ հալածանքի նոր ալիք սկսելու վերաբերյալ հրահանգը բացատրվում է այն հանգամանքով, որ նրա ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը ոչ միայն ակտիվ կերպով մասնակցել է վերը նշված քննարկմանը, այլեւ դրա արդյունքների հաշվառմամբ հրապարակվելիք հայտարարության խմբագրմանը, ինչի նպատակով այցելել է Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ:

Ռեժիմը 25-ամյա գործունեություն իրականացնող Քաղաքագետների միության նկատմամբ որպես հալածանք իրականացնելու լծակ է օգտագործում այդ կազմակերպությանը նրա ներկայիս գործունեության վայրից հեռացնելու սպառնալիքը, ինչը բացահայտ անօրինականություն է, քանի որ նրա զբաղեցրած տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Հմայակ Հովհաննիսյանին: Հատկանշական է, որ Քաղաքագետների միության քաղաքային հեռախոսակապը վերականգվել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո, իսկ ոստիկանությունը մինչ այս օր դեպքի վայր չի ժամանել:

Կատարվածը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանում հաստատվել է ստալինյան ամբողջատիրության մեթոդներով իրականացվող բռնատիրություն, ինչի դեմ հարկավոր է համազգային ճակատ կազմել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի ավագանին նիստ է գումարել. 32 հարցից զեկուցվում է միայն 2-ը (ուղիղ)
Երեւանի քաղաքապետարանն իր պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացնում Լոռու մարզում հեղեղումներից տուժած Ալավերդի...
Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել. «Հետք»
Նման հայցեր ներկայացրել է նաև Հրազդան համայնքը, սակայն դատական գործընթացը համայնքը տապալել է...
Վերաքննիչը մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը. Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին մայիսի 22-ին «իշխանությունը զավթելու նախապատրաստության»...
«Իրավունք». ՔՊ-ի հավաքը խախանդ չի անցել. Փաշինյանն իրեն հատուկ «շուստիությամբ» սկսել է «մաքրել» նախարարին
Հետո էլ թիմին տեղեկացրել է, թե օգոստոսին կարեւոր անելիքներ ունեն, ու յուրաքանչյուրն իր հերթին պետք է...
«Հրապարակ». Արտահերթից առաջ եւ հետո՝ ռելաքս. Խորհրդարանը տուրբազա է հիշեցնում
Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի...
«Հրապարակ». ՊՊԾ աշխատակիցները կմասնակցեն Փաշինյանի հեծանվային ներկայացմանը
Բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը, ուստի ՊՊԾ...
Ամենաշատ