Travel.ru-ն կազմել է ռուս զբոսաշրջիկների շրջանում 2015թ. համար ամառային հանգստի ամենահանրահայտ վայրերը։ Երեւանը ԱՊՀ քաղաքների շրջանում զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ ԱՊՀ ցուցակի առաջատարը Մինսկն է։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ Բաքուն, Քիշինեւը, Ալմաթին, Կիեւը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեքը եւ Օդեսան։
Կայքի տվյալներով՝ ռուս զբոսաշրջիկները Երեւան են այցելում միջին 3 օրով եւ օրական հյուրանոցների համար ծախսում են 55 դոլար։