News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է ցույց տա, որ Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն հնարավոր չէ, քանի դեռ իշխանությունները չեն բարելավել երկրում մարդու իրավունքների վիճակը: Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի մեջ ասվում է, որ Եվրոպացի առաջնորդները պետք է Ռիգայի գագաթաժողովի ընթացքում հանդիպումներն օգտագործեն, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին կոչ անեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

«Ռիգայի գագաթնաժողովը լավ հնարավորություն է, որպեսզի բարձրացնեն կառավարության քննադատներին ազատ արձակելու և ակտիվիստների դեմ ճնշումները դադարեցնելու հարցը»,-ասել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը։

ԵՄ արտգործնախարարներին ուղղված հատուկ նամակում իրավապաշտպան կառույցի ղեկավարը կոչ է անում խիստ պատասխան տալ Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարումներին ու հրաժարվել մասնակցել Եվրոպական խաղերի միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ