News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ին Աստանայում 8-րդ տնտեսական ֆորումի ժամանակ ԵՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանը պատմել է ազգային եւ վերազգային շահերի միջեւ հավասարակշռություն պահպանելու մասին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից, ֆորումին մասնակցում են աշխարհի 80 երկրների տնտեսական եւ բիզնես հանրության 3000 ներկայացուցիչներ։

Ինչպես նշել է Նռանյանը, ԵՏՄ ստեղծելիս անդամները ինքնակամ իրենց լիազորությունների մի մասը ուղղել են ինտեգրված միությանը, եւ այստեղ առաջ է գալիս վերազգային կարգավորման եւ ազգային բացառությունների հնարավորության խնդիրը։

Նռանյանի կարծիքով՝ ինտեգրման գործընթացը արդյունքում հանգեցնելու է ԵՏՄ-ում աշխատանքի որոշակի  բաժանմանը, ինչը բնական է, քանի որ ոչ մի երկիր չի կարող մրցունակ լինել բոլոր ճյուղերում։

ԵՏՀ նախարարը հիշեցրել է հայ-ղազախական տնտեսական  հարաբերությունների զարգացման հնարավորության մասին՝ նշելով, որ երկու երկրների միջեւ բիզնեսը թույլ է տեղեկացած մեկը մյուսի հնարավորությունների մասին։ Ընդ որում երկրներից ամեն մեկի տնտեսությունն իր առավելությունն ունի։ Արդյունաբերական ու գյուղատնտեսական ապրանքների փոխանակումը, փոխադարձ տուրիզմի զարգացումը լավ հող կնախապատրաստի Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության եւ երկխոսության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ