News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի դպրոցներում կարող են ռոբոտատեխնիկայի խմբակներ հայտնվել 7-8 տարեկանների համար։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Symotec» ընկերության ղեկավար Հրաչյա Խաչատրյանը։

Ներկայումս ընկերությունը հավաքածուներ է ուղարկում ավագ դասարանների համար, նման խմբակներ գործում են 60 դպրոցներում։ «Եթե երեխան բավարար գիտի եւ կարողանում է, նրան կընդունեն։ Բայց այս մոդելներն իրենց բարդությամբ նախատեսված են ավագ դասարանների համար։ Իսկ մեր նոր մոդելները պարզ են լինելու, սկսնակների համար»,- ասել է Խաչատրյանը։

Հիմնականում նոր մոդելները ինտերգրված են լինելու գրաֆիկական հիմքով ծրագրի վրա, որոնք շատ հեշտ կլինեն։ «Դրանք ալգորիթմեր կպահանջեն անգամ ոչ այնքան թվերի, որքան երկրաչափական ֆիգուրների տարրերի վրա»,- ասել է նա։

Ամենափոքրերի համար նախատեսված ծրագիրը ընկերությունը մտադիր է առաջարկել դպրոցներին եւ բոլոր հետաքրքրվողներին, իսկ ցածրդասարանցիների առաջին փորձերը հուսով են ներկայացնել արդեն այս տարի, «ArmRobotics» ամենամյա ցուցահանդեսում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ