News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ զարգացման հարցը շատ դժվար հարց է։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, NEWS.am-ի եւ Aravot.am-ի զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։

Նրա խոսքով՝ մայիսի 21-22-ին կայացած Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ն որոշակի քայլեր այդ ուղղությամբ կատարել է։

«Բայց սա առաջին հերթին ոչ միայն Հայաստանի կառավարության դիրքորոշման հարցն է, այլեւ հայ ժողովրդի»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ պետք է հասկանալ, թե հայ ժողովուրդն ինչքանով է պատրաստ կյանքի կոչել եվրոպական օրենսդրական համակարգն ու արժեքները։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Ռիգայի գագաթնաժողովի վերջնական հռչակագրի շուրջ ստեղծած խոչընդոտներին, Լեհաստանի դեսպանը հորդորեց այս հարցով դիմել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանին։

«Լեհաստանի դիրքորոշումը՝ որպես ԵՄ անդամ երկիր, Հարավային Կովկասում ժողովուրդների միջեւ խաղաղ համագործակցության զարգացումն է»,- ավելացրեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ