News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը այսօր` մայիսի 26-ին, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 97-րդ եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ծննդյան 11-ամյակի կապակցությամբ համերգ:

Համերգի ընթացքում հայ հայտնի երգիչ եւ երգչուհիների կատարմամբ հնչեցին ազգային-ազատագրական երգեր, ցուցադրվեցին պարային կատարումներ:

NEWS.am-ի հետ զրույցում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական, քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը նշեց, որ հեռուստաընկերությունն ստեղծվել է 2004 թվականի մայիսի 28-ին` Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը եւ հենց այդ կապակցությամբ էլ այսօրվա տոնական համերգը նվիրված է նաեւ  նաեւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 97-ամյակին.

«11 տարի առաջ մայիսի 28-ին, ժամը 20:30-ին, միացավ «Երկիր Մեդիայի» եթերը: Առաջին օրը շատ դժվար էր բոլորիս համար, սակայն այսօր մեր աշխատանքը շարունակում է նոր սերունդը, որն էլ նշանակում է, որ լավ ենք աշխատել եւ մեր եթերը 11 տարի անց անխափան է»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդիկ կորցնում են հետաքրքրությունը լուրերի նկատմամբ. հետազոտություն
47 երկրներում հունվար-փետրվարին անցկացված հարցման արդյունքներով՝ տասը հարցվածներից չորսը (39%) միտումնավոր խուսափում են լուրեր դիտելուց...
Լրագրողների նկատմամբ ուժի կիրառումն անընդունելի է. անաչառ հետաքննել հունիսի 12-ի դեպքերը. Մամուլի միջազգային ինստիտուտ
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության…
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն
Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների...
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Ամենաշատ