News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ես Տիգրան Սարգսյանին չեմ վիրավորել, ի՞նչ եմ ասել, ընդամենը ասել եմ, որ քո հաշվին էսքան գումար է փոխանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «օֆշորի» գործով տուժող, սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետի՝ իրեն դատի տալուն:

Նա նշեց, որ տարել էր կնոջը արտերկիր բուժման, եւ երբ վերադարձել է, տեղեկացել է, որ իրեն դատի են տվել վիրավորանքի եւ զրպարտության համար: «Ես նրան չեմ վիրավորվել, այն ինչ գրանցված է, թերթերով կա, այնտեղից գրությամբ ստացել ենք, դա եմ ասել, ես իրեն որեւէ անձնական բան չեմ ասել»,- ասաց նա:

Փայլակ Հայրապետյանը նշեց, որ որեւէ բան չի պատրաստվում նախաձեռնել, ոչ էլ պատրաստվում է հաշտվել նախկին վարչապետի հետ: «Ոչ մի բան էլ չեմ անելու, թող դատարանը դատի, վերջը օրենք պիտի լինի էս երկրում, ես փող չունեմ, որ իրեն տամ»: Գործարարն ասաց, որ քիչ է իր ունեցվածքը, տարիների ընթացքում ինչ-որ ստեղծել է, խլել են, այսքան տարի է՝ պայքարում է եւ ոչ մի արդյունք, մի հատ էլ դատի են տալիս իրեն վիրավորանքի համար:

Նշենք, որ Նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին: Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նախկին վարչապետը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և մեկ միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձել: Գործը քննվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, նախնական դատական նիստը նշանակված է հունիսի 9-ին:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ